Ezekiel 22:26 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անոր քահանաները իմ օրէնքս աւրեցին ու իմ սուրբ բաներս պղծեցին, սուրբը պիղծէն չզանազանեցին եւ անմաքուրին ու մաքուրին տարբերութիւնը չգիտցուցին։ Իրենց աչքեր իմ շաբաթներէս ծածկեցին ու ես անոնց մէջ պիղծ սեպուեցայ։
Armenian 2018
Նրա քահանաները բռնացան իմ օրենքի վրա, իմ սրբությունները պղծեցին, սուրբը և անսուրբը չզանազանեցին, անմաքուրի և մաքուրի միջև տարբերակումը չսովորեցրին, իրենց աչքերը ծածկեցին իմ շաբաթներից, և ես պղծվեցի նրանց մեջ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Նորա քահանաները բռնաբարում են իմ օրէնքը, եւ իմ սրբութիւնները պղծեցին, սուրբի եւ պիղծի մէջ տարբերութիւն չարին, եւ անմաքուրի ու մաքուրի մէջ ջոկութիւնը չսովորեցրին եւ իմ շաբաթներիցը ծածկեցին իրանց աչքերը, եւ ես պղծուեցայ նորանց միջումը։
Armenian Eastern Bible 1994
Նրա քահանաներն անարգում էին օրէնքներս ու պղծում սրբութիւններս. սուրբը պիղծից չէին տարբերում, արատաւորը անարատից
Armenian NEA
Նրա քահանաներն իմ օրենքներն էին անարգում և իմ սրբությունները պղծում. մաքուրի ու պիղծի միջև ընտրություն չէին անում, արատավորն անարատից չէին զատում. իմ շաբաթների վրա աչք էին փակում և իմ շաբաթները պղծում էին իրենց մեջ։