Ezekiel 22:28 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անոր մարգարէները ունայն տեսիլքներ տեսնելով ու անոնց սուտ գուշակութիւն ընելով՝ զանոնք կիրով ծեփեցին ու ըսին. «Տէր Եհովան այսպէս կ’ըսէ», թէեւ Տէրը խօսած չէր’։
Armenian 2018
Եվ նրա մարգարեները նրանց արարքները ծեփում են՝ ունայն տեսիլքներ տեսնելով և նրանց համար սուտ գուշակություն անելով. “Այսպես է ասում Տեր Աստված”, մինչդեռ Տերը չի խոսել։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորա մարգարէները նորանց համար ցեխ են ծեփում ունայն տեսիլքներ տեսնելով եւ նորանց համար սուտ հմայելով, ասելով թէ՝ Այսպէս է ասում Տէր Եհովան, քանի որ Տէրը չէ խօսել։
Armenian Eastern Bible 1994
Նրա մարգարէները, որոնք կոծկում էին այդ մեղքերը, ընկնելու են, նրանք, որ սնոտի բաներ էին գուշակում, ստութիւններ
Armenian NEA
Նրա մարգարեները, ովքեր նրանց կոծկում էին, ընկնելու են, նրանք, որ սին տեսիլքներ էին տեսնում, նրանց համար սուտ գուշակություններ էին անում և ասում էին. “Ամենակալ Տերն այսպես է ասում”, մինչդեռ Տերը նման բան չէր ասել։