Ezekiel 23:17 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Բաբելոնի որդիները անոր հետ սիրոյ անկողինը մտան եւ զանիկա իրենց պոռնկութիւններով պղծեցին ու անիկա անոնց հետ պղծուեցաւ ու ետքը անոր հոգին անոնցմէ զատուեցաւ։
Armenian 2018
Եվ Բաբելոնի որդիները նրա մոտ տռփանքի անկողինը մտան և նրան պղծեցին իրենց պոռնկություններով, և նա պղծվեց նրանց հետ, ապա նրա հոգին նրանցից զատվեց զզվանքով։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Բաբիլոնի որդիքը նորա մօտ մտան տռփանքի անկողինը եւ նորան պղծեցին իրանց պոռնկութիւններովը. Եւ նա պղծուեցաւ նորանցով. Եւ նորանցից բաժանուեցաւ նորա հոգին։
Armenian Eastern Bible 1994
Նրա մօտ եկան Բաբելոնի զաւակները նրա անկողնում հանգչելու, պղծեցին նրան իր պոռնկութեան մէջ: Նա խառնակուեց նրանց հետ.
Armenian NEA
Նրա մոտ եկան Բաբելոնի որդիները՝ նրա անկողնում օթևանելու, և նրան իր պոռնկության մեջ պղծեցին։ Նա պղծվեց նրանց հետ, և իր հոգին նրանցից հագեցավ զզվելու աստիճան։