Ezekiel 23:24 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Անոնք զէնքերով, կառքերով ու անիւներով ու ժողովուրդներու բազմութիւնով քու վրադ պիտի գան եւ ամէն կողմէ քեզի դէմ վահան, ասպար ու սաղաւարտ պիտի դնեն եւ դատը անոնց ձեռքը պիտի տամ ու քեզ իրենց օրէնքներովը պիտի դատեն։
Armenian 2018
Եվ նրանք քո դեմ պիտի արշավեն զենքերով, մարտակառքերով ու կառքերով և ժողովրդի բազմությամբ, ամեն կողմից քո դեմ պիտի կանգնեն վահանով, ասպարով ու սաղավարտով, և նրանց պիտի հանձնեմ դատաստանը, և նրանք քեզ պիտի դատեն իրենց դատաստաններով։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորանք պիտի գան քեզ վերայ զէնքերով, կառքերով ու անիւներով եւ ժողովուրդների բազմութիւնով, եւ վահան ու ասպար եւ սաղաւարտ պիտի դնեն քեզ դէմ շուրջանակի, եւ նորանց առաջին պիտի դնեմ դատաստանը, որ նորանք քեզ դատեն իրանց դատաստաններովը։
Armenian Eastern Bible 1994
Բոլորն էլ քեզ վրայ են գալու հիւսիսից, ազգերի մի բազմութիւն՝ կառքերով ու անիւներով, սաղաւարտաւորներ ու վահանաւորներ:
Armenian NEA
Բոլորն էլ քեզ վրա հյուսիսից են գալու. կառքեր ու անիվներ՝ ազգերի մի բազմությամբ, սաղավարտավորներ ու վահանավորներ։ Շուրջդ պահակություն են հաստատելու։ Քեզ նրանց առաջ դատելու եմ, նրանք էլ քեզնից վրեժ են լուծելու իրենց դատաստանով։