Ezekiel 23:28 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Քանզի Տէր Եհովան այսպէս կ’ըսէ. «Ահա ես քեզ պիտի մատնեմ անոնց ձեռքը, որոնք դուն ատեցիր եւ անոնց ձեռքը որոնցմէ քու հոգիդ զատուեցաւ։
Armenian 2018
Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես քեզ նրանց ձեռքը պիտի մատնեմ, որոնց դու ատում ես, որոնցից քո հոգին զատվեց զզվանքով։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որովհետեւ այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես քեզ մատնեցի նորանց ձեռքը որոնց դու ատում ես, որոնցից բաժանուել է քո հոգին։
Armenian Eastern Bible 1994
Ուստի այսպէս է ասում Տէր Աստուածը. «Ահա քեզ մատնելու եմ ատելիներիդ ձեռքը, որոնցից յագեցաւ ու զզուեց մարմինդ:
Armenian NEA
Ուստի Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ահա քեզ մատնելու եմ քեզ ատելի մարդկանց ձեռքը, որոնցից հոգիդ հագեցավ զզվելու աստիճան։