Ezekiel 23:42 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ու հոն ուրախութիւն ընող բազմութեան ձայն կը լսուէր ու այն բազմաթիւ մարդոցմէ զատ անապատէն գինեմոլ մարդիկ բերուեցան, որոնք իրենց ձեռքերը ապարանջաններ ու գլուխները թանկագին թագեր դրած էին։
Armenian 2018
Անհոգ բազմության աղմուկ կար այնտեղ, բազմաթիվ գինով մարդկանց, որոնք բերվել էին շրջակա անապատից. նրանք ապարանջաններ էին դնում կանանց ձեռքերին և շքեղ պսակներ՝ իրենց գլուխներին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորա հետ ուրախութիւն անող մի բազմութեան ձայն կար. Եւ ռամիկ մարդկանց հետ անապատից գինեմոլներ բերուեցան, եւ նորանք ապարանջաններ էին դնում նորանց ձեռքերին, եւ պարծանքի թագեր՝ նորանց գլխին.
Armenian Eastern Bible 1994
Նրանք ներդաշնակ ձայնով նուագում էին: Այդ մարդկանց կողքին՝ անապատից եկած ուրիշ բազմաթիւ գինեմոլ մարդիկ էլ կային:
Armenian NEA
Նրանք ներդաշնակ ձայնով նվագում էին։ Այդ մարդկանց կողքին անապատից եկած ուրիշ բազմաթիվ գինեմոլ մարդիկ էլ կային։ Ապարանջաններ էիր դնում նրանց ձեռքերին, պարծանքի պսակներ՝ նրանց գլխին։