Ezekiel 23:45 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Բայց արդար մարդիկ շնացող կիներուն դատաստանովը ու արիւն թափող կիներուն դատաստանովը պիտի դատեն զանոնք. վասն զի անոնք շնացող կիներ են ու անոնց ձեռքերուն մէջ արիւն կայ»։
Armenian 2018
Բայց արդար մարդիկ պիտի դատեն նրանց շնացող կանանց դատաստանով և արյունահեղների դատաստանով, որովհետև նրանք շնացողներ են, և արյուն կա նրանց ձեռքերին»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ արդար մարդիկ իրանք պիտի դատեն նորանց շնացող կանանց դատաստանովը եւ արիւնահեղների դատաստանովը, որ նորանք շնացողներ են եւ արիւն կայ նորանց ձեռքին։
Armenian Eastern Bible 1994
Նրանք, որ արդար մարդիկ էին, վրէժ են լուծելու սրանցից, շնացածների հանդէպ լուծուող վրէժ եւ արեան վրէժ, որովհետեւ
Armenian NEA
Եվ նրանք, որ արդար մարդիկ էին, սրանցից վրեժ են լուծելու, վրեժ, որ պահանջում են շնացածներից, նաև արյան վրեժ, որովհետև սրանք շնացողներ էին, և արյունն իրենց ձեռքերի վրա էր։