Ezekiel 25:13 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անոր համար Տէր Եհովան այսպէս կ’ըսէ. ‘Եդովմի վրայ անշուշտ ձեռքս պիտի երկնցնեմ եւ մարդն ու անասունը անկէ պիտի կոտորեմ եւ զանիկա անապատ պիտի ընեմ, Թեմանէն մինչեւ Դեդան սուրով պիտի իյնան’։
Armenian 2018
դրա համար այսպես է ասում Տեր Աստված. "Ես իմ ձեռքը պիտի տարածեմ Եդովմի վրա և նրանից վերացնեմ մարդն ու անասունը, նրան ամայի պիտի դարձնեմ Թեմանից մինչև Դեդան. նրանք սրից պիտի ընկնեն։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Դորա համար այսպէս է ասում տէր Եհովան. Ես իմ ձեռքը պիտի տարածեմ Եդովմի վերայ, եւ նորանից բնաջինջ անեմ մարդը եւ անասունը, եւ նորան պիտի Թեմանից առաւել անապատ շինեմ, եւ մինչեւ Դեդան պիտի սրով ընկնեն։
Armenian Eastern Bible 1994
այդ պատճառով այսպէս է ասում Ամենակալ Տէրը. ձեռքս գցելու եմ Եդոմի վրայ, ոչնչացնելու եմ դրա մէջ մարդ ու անասուն,
Armenian NEA
այդ պատճառով Ամենակալ Տերն այսպես է ասում. ձեռքս պարզելու եմ Եդովմի դեմ, նրա միջից ոչնչացնելու եմ մարդ ու անասուն և այն անապատի եմ վերածելու, իսկ ովքեր Թեմանից փախուստի են դիմել, սրից են ընկնելու։