Ezekiel 25:4 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անոր համար ահա ես քեզ արեւելքի բնակիչներուն ժառանգութիւն պիտի տամ ու քու մէջդ իրենց գիւղերը պիտի հաստատեն ու քու մէջդ իրենց վրանները պիտի բանան, քու պտուղներդ պիտի ուտեն եւ քու կաթդ պիտի խմեն։
Armenian 2018
դրա համար ահա ես քեզ իբրև ստացվածք պիտի տամ արևելքի որդիներին՝ որպես ժառանգություն, և նրանք իրենց բանակատեղիները պիտի հաստատեն քո մեջ և քո մեջ պիտի հաստատեն իրենց բնակարանները. նրանք պիտի ուտեն քո պտուղները և նրանք պիտի խմեն քո կաթը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Դորա համար ահա ես քեզ պիտի արեւելքի որդկանցը մատնեմ իբրեւ ժառանգութիւն, որ նորանք իրանց գիւղերը շինեն քեզանում եւ իրանց վրանները դնեն քեզանում. նորանք պիտի ուտեն քո պտուղները եւ նորանք պիտի խմեն քո կաթը։
Armenian Eastern Bible 1994
այդ պատճառով ահա ես ձեզ մատնում եմ Կեդէմի զաւակների ձեռքը որպէս ժառանգութիւն: Իրենց մեղքերով բնակուելու են քո մէջ,
Armenian NEA
այդ պատճառով ես ձեզ ահա մատնում եմ Կեդեմի որդիների ձեռքը՝ որպես ժառանգություն։ Իրենց մեղքերով բնակվելու են քո մեջ, իրենց վրանները կանգնեցնելու են քո մեջ, ուտելու են քո պտուղը, խմելու քո կաթը։