Ezekiel 25:7 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Անոր համար ահա ես իմ ձեռքս քու վրադ պիտի երկնցնեմ եւ քեզ ժողովուրդներէն պիտի կտրեմ ու քեզ երկիրներուն մէջէն պիտի կորսնցնեմ. քեզ բնաջինջ պիտի ընեմ’։ Ու պիտի գիտնաս թէ ես եմ Տէրը»։
Armenian 2018
դրա համար ահա ես իմ ձեռքը դեպի քեզ եմ մեկնում և քեզ իբրև ավար պիտի տամ ազգերին և քեզ վերացնեմ ազգերից և քեզ կորցնեմ երկրներից. ես քեզ պիտի ոչնչացնեմ։ Ապա կիմանաս, որ ես եմ Տերը”»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Դորա համար ահա ես իմ ձեռքը մեկնում եմ դէպի քեզ, եւ քեզ մատնում եմ ազգերին իբրեւ յափշտակութիւն. Եւ ես քեզ պիտի փչացնեմ ազգերից, եւ քեզ պիտի կորցնեմ երկիրներիցը. ես քեզ բնաջինջ պիտի անեմ, եւ դու կիմանաս որ ես եմ Տէրը։
Armenian Eastern Bible 1994
այդ պատճառով ահա ես ձեռքս գցելու եմ քեզ վրայ ու տալու եմ քեզ տարբեր ազգերի, որ քեզ յափշտակեն, ոչնչացնելու եմ քեզ
Armenian NEA
այդ պատճառով ահա ես ձեռքս քո դեմ եմ պարզելու և քեզ ավար եմ դարձնելու ազգերի մեջ։ Քեզ ոչնչացնելու եմ ժողովուրդների միջից, քեզ հաստատապես կորստյան եմ մատնելու երկրների միջից։ Ու կիմանաս, որ ես եմ Տերը”»։