Ezekiel 26:11 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Քու բոլոր փողոցներդ իր ձիերուն սմբակները պիտի կոխկռտեն, քու ժողովուրդդ սուրով պիտի սպաննէ եւ քու ամուր բերդերդ գետնի հաւասար պիտի ըլլան։
Armenian 2018
Իր ձիերի սմբակներով պիտի կոխկռտի քո բոլոր փողոցները, քո ժողովրդին սրով պիտի սպանի, և քո հզոր սյուները գետին պիտի իջնեն։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Իր ձիերի սմբակներովը պիտի կոխ տայ քո բոլոր փողոցները, քո ժողովրդին սրով պիտի սպանէ եւ քո զօրաւոր բերդերը գետինը պիտի իջնեն։
Armenian Eastern Bible 1994
Իրենց երիվարների սմբակներով կոխոտելու են հրապարակներդ, սրով կոտորելու են ժողովրդիդ, գետին են տապալելու զօրաւոր
Armenian NEA
Իրենց երիվարների սմբակներով հրապարակներդ կոխկրտելու են, ժողովրդիդ սրով կոտորելու է, զորավոր ամրոցներդ հողին է հավասարեցնելու։