Ezekiel 26:12 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Քու հարստութիւնդ պիտի թալլեն ու ապրանքներդ պիտի կողոպտեն եւ քու պարիսպներդ պիտի փլցնեն ու գեղեցիկ տուներդ պիտի քակեն։ Քու քարերդ, փայտերդ ու հողդ ջուրերուն մէջ պիտի ձգեն։
Armenian 2018
Քո հարստությունը պիտի թալանեն և քո ապրանքները, ավարը պիտի կողոպտեն, պիտի քանդեն քո պատերը և քարուքանդ անեն քո շքեղ տները և քո քարերն ու քո փայտերը, քո հողը ջրի մեջ թափեն։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ քո հարստութիւնը պիտի թալանեն եւ պիտի կողոպտեն քո աւարը եւ պիտի քանդեն քո պարիսպները եւ քարուքանդ անեն քո ցանկալի տները, եւ քո քարերը ու քո փայտերը եւ քո հողը պիտի ջրի մէջը թափեն։
Armenian Eastern Bible 1994
Աւարելու են ամրոցներդ, կողոպտելու՝ ունեցուածքդ, ինչքդ, կործանելու են պարիսպներդ, տապալելու՝ ցանկալի ապարանքներդ,
Armenian NEA
Ամրոցներդ ավարի է մատնելու, ունեցվածքդ՝ կողոպտելու, պարիսպներդ՝ կործանելու, շքեղ ապարանքներդ՝ տապալելու, քարերը, փայտերն ու հողն էլ ծովն է թափելու։