Ezekiel 26:15 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Տէր Եհովան այսպէս կ’ըսէ Տիւրոսին. «Միթէ քու կործանումիդ ձայնէն կղզիները պիտի չսասանի՞ն, երբ քու մէջդ կոտորած ըլլալով՝ վիրաւորները հեծեն։
Armenian 2018
Տեր Աստված այսպես է ասում Տյուրոսին. «Մի՞թե քո կործանման ձայնից, վիրավորվածների հառաչից, երբ որ քո մեջ կոտորած կլինի, ծովեզերքը չպիտի սարսռա։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Տէր Եհովան այսպէս է ասում Տիւրոսին. Մի՞թէ քո կործանման ձայնիցը՝ երբոր քո միջումը կոտորած կատարուելով վիրաւորուածների հեծելովը կղզիները պիտի չսասանեն։
Armenian Eastern Bible 1994
Այսպէս է ասում Տէր Աստուած Տիւրոսին. «Չէ՞ որ քո կործանման ձայնից, քո վիրաւորների հեծեծելուց, քո մէջ սրի մերկանալուց
Armenian NEA
Տերը՝ Աստված, Տյուրոսին այսպես է ասում. «Չէ՞ որ քո կործանման ձայնից, վիրավորների հեծեծելուց, քո մեջ սրի մերկանալուց դղրդալու են քո կղզիները։