Ezekiel 26:17 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եւ քու վրայովդ ողբ ընելով՝ քեզի պիտի ըսեն. ‘Ինչպէ՜ս կործանեցար, ո՛վ ծովաբնակ անուանի քաղաք, որ ծովուն մէջ զօրաւոր էիր’։ Դուն ու քու բնակիչներդ, որ ծովեզերքին բոլոր բնակիչներէն աւելի ահարկու էիք։
Armenian 2018
Եվ ողբ պիտի բարձրացնեն քեզ վրա ու քեզ ասեն. “Ինչպե՜ս կործանվեցիր, ո՛վ ծովայիններով բնակեցված նշանավոր քաղաք, դու զորավոր էիր ծովի վրա, ինքդ և բնակիչներդ էին ծովում, որ սարսափ էիք ծովեզերքի բոլոր բնակիչների համար։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ողբ պիտի բարձրացնեն քեզ վերայ եւ քեզ ասեն. Ինչպէ՜ս կործանուեցար, ով ծովաբնակ անուանի քաղաք, որ ծովումը զօրաւոր էիր ինքդ եւ բնակիչներդ, որ ահ էիք տալիս նորա բոլոր բնակիչներին։
Armenian Eastern Bible 1994
հոգոց են հանելու քեզ վրայ, ողբալու եւ ասելու են. « Ինչո՞ւ կորստեան մատնուեցիր, քանդուեցիր ծովի մէջ, ո՛վ հոյակապ
Armenian NEA
ողբալու և ասելու են. “Ինչպե՞ս կորստյան մատնվեցիր, ծովի մեջ տապալվեցիր, ո՛վ հոյակապ քաղաք, զորացել էիր ծովում, դու և քո բնակիչները, մինչ զարհուրեցնում էիր բոլոր բնակիչներին։