Ezekiel 26:3 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անոր համար Տէր Եհովան այսպէս կ’ըսէ. ‘Ահա ես քեզի դէմ եմ, ո՛վ Տիւրոս ու քու վրադ շատ ազգեր պիտի բարձրացնեմ, ինչպէս ծովը իր ալիքները կը բարձրացնէ
Armenian 2018
Դրա համար այսպես է ասում Տեր Աստված. “Ահա քեզ դեմ եմ, ո՛վ Տյուրոս, և շատ ազգեր պիտի հանեմ քո դեմ, ինչպես որ ծովն իր ալիքներն է բարձրացնում։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Դորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա քեզ դէմ եմ, ով Տիւրոս, եւ շատ ազգեր պիտի յարուցանեմ քեզ վերայ, ինչպէս որ ծովը յարուցանում է իր ալիքները։
Armenian Eastern Bible 1994
այդ պատճառով այսպէս է ասում Ամենակալ Տէրը. « Ահա ես քո դէմ եմ, Տիւրո՛ս, քո դէմ եմ դուրս բերելու բազում ազգերի,
Armenian NEA
այդ պատճառով Ամենակալ Տերն այսպես է ասում. “Ահա ես քո դեմ եմ, Տյուրո՛ս, բազում ազգերի քո դեմ եմ հանելու, ինչպես որ ծովն է ելնում իր ալիքներով։