Ezekiel 26:4 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ անոնք Տիւրոսի պարիսպները պիտի աւերեն ու անոր աշտարակները պիտի փլցնեն։ Ես անոր հողը անկէ պիտի աւլեմ եւ զանիկա չոր ապառաժի պիտի վերածեմ։
Armenian 2018
Եվ նրանք պիտի քանդեն Տյուրոսի պարիսպները և կործանեն նրա աշտարակները, և ես նրանից պիտի քերեմ նրա հողը և նրան չոր ապառաժ պիտի դարձնեմ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորանք պիտի քանդեն Տիւրոսի պարիսպները եւ փուլ ածեն նորա աշտարակները, եւ ես պիտի աւելեմ նորա հողը նորանից եւ նորան չոր ապառաժ պիտի շինեմ։
Armenian Eastern Bible 1994
Նրանք կործանելու են Տիւրոսի պարիսպները, կործանելու են նրա աշտարակները: Հողն էլ հոսեցնելու եմ նրա վրայից ու այն
Armenian NEA
Նրանք Տյուրոսի պարիսպները կործանելու են, նրա նաև աշտարակներն են կործանելու։ Հողն էլ նրա վրայից ցրիվ եմ տալու և այն ապառաժի եմ վերածելու։