Ezekiel 26:7 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Տէր Եհովան այսպէս կ’ըսէ. «Ահա ես հիւսիսէն Տիւրոսի վրայ պիտի բերեմ թագաւորներու թագաւորը, Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը, ձիերով, կառքերով, ձիաւորներով, բազմութիւնով ու շատ ժողովուրդով։
Armenian 2018
Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես հյուսիսից Տյուրոսի վրա պիտի բերեմ Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորին՝ թագավորների թագավորին՝ ձիերով, մարտակառքերով ու ձիավորներով և մեծ զորքով ու բազմությամբ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որովհետեւ այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես Տիւրոսի վերայ պիտի բերեմ Բաբիլոնի թագաւոր Նաբուգոդոնոսորին հիւսիսից՝ թագաւորների թագաւորին ձիերով, կառքերով ու ձիաւորներով եւ բազմութիւնով ու մեծ ժողովուրդով։
Armenian Eastern Bible 1994
Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Ահա ես հիւսիսից քո դէմ եմ բերելու, Տիւրո՛ս, բաբելացիների թագաւոր Նաբուքոդոնոսորին,
Armenian NEA
Ամենակալ Տերն այսպես է ասում. «Ահա ես, Տյուրո՛ս, հյուսիսից քո դեմ եմ հանելու բաբելացիների թագավոր Նաբուքոդոնոսորին, որ արքայից արքա է՝ կառքերով ու երիվարներով, բազմաթիվ ազգերի գունդ-գունդ հեծյալներով։