Ezekiel 27:16 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ձեռագործներուդ շատութեանը համար Ասորիները քու վաճառականներդ էին։ Քու վաճառանոցներուդ մէջ կարկեհանի, ծիրանեգոյնի, ասեղնագործ կերպասի, բեհեզի, բուստերու ու կարմիր յակինթի առուտուր կ’ընէին։
Armenian 2018
Արամի տունը քեզ հետ վաճառականություն էր անում քո ապրանքների առատության պատճառով. կարկեհանով, ծիրանագույնով, ասեղնագործ կերպասով, բեհեզով, բուստերով և կարմիր հակինթով էին անում քո առևտուրը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ասորիք քո վաճառականներն էին, քո ձեռագործների շատութեան համար. կարկեհանով, ծիրանեգոյնով, նկարագործներով, բեհեզով, բուստերով եւ կարմիր յակինթով անում էին քո առուտուրը։
Armenian Eastern Bible 1994
Շուկաներդ ճոխացել են քո հակերով. Ափեկից է եկել անուշ խունկը, Թարսիսից՝ երփներանգ նարօտը: Ռամոթն ու Կարքովն են լցրել
Armenian NEA
Արամայեցիները քեզ հետ առևտուր են արել քո ապրանքների բազմազանության համար՝ փոխանակելով կարկեհան, ասեղնագործ կարմիր կերպաս, բեհեզ, ապարանջան, հակինթ։