Ezekiel 27:21 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Արաբացիներն ու Կեդարի բոլոր իշխանները քու պատրաստ վաճառականներդ էին։ Անոնք քեզի հետ գառնուկներու, խոյերու ու նոխազներու առուտուր կ’ընէին։
Armenian 2018
Արաբներն ու Կեդարի բոլոր իշխանները քեզ հետ վաճառականություն էին անում. գառներով, խոյերով և այծերով էին առևտուր անում քեզ հետ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Արաբացիք եւ Կեդարի բոլոր իշխանները քո պատրաստ վաճառականներն էին. գառներով, խոյերով եւ նոխազներով էին առեւտուր անում քեզ հետ։
Armenian Eastern Bible 1994
Արաբներն ու Կեդարի բոլոր իշխանները (նրանք էլ վաճառականներ քո ձեռքի տակ) ուղտեր, խոյեր ու գառներ են վաճառել քո մէջ:
Armenian NEA
Արաբներն ու Կեդարի բոլոր իշխանները (նրանք էլ վաճառականներ են քո ձեռքի տակ) ուղտեր, խոյեր ու գառներ են վաճառել քո մեջ։