Ezekiel 27:22 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Սաբայի ու Ռեգմայի վաճառականները քու վաճառականներդ էին։ Անոնք քու վաճառանոցներուդ մէջ ամէն տեսակ ընտիր խունկերու եւ ամէն տեսակ պատուական քարերու ու ոսկիի առուտուր կ’ընէին։
Armenian 2018
Սաբայի և Ռեգմայի վաճառականները քեզ հետ վաճառականություն էին անում. ամեն տեսակ ընտիր բուրմունքներով և ամեն տեսակ պատվական քարերով ու ոսկով էին անում քո առևտուրը քո ապրանքների դիմաց։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Սաբայի եւ Ռեգմայի վաճառականները քո վաճառականներն էին, ամեն տեսակ գլխաւոր բուրմունքներով եւ ամեն տեսակ պատուական քարերով եւ ոսկով անում էին քո առուտուրը։
Armenian Eastern Bible 1994
Սաբան ու Ռեգման (նրանք էլ քո վաճառականները) անուշահոտ իւղեր, թանկարժէք քարեր ու ոսկի են բերել քո շուկաները:
Armenian NEA
Սաբան ու Ռեգման (նրանք էլ քո վաճառականներն են) անուշահոտ յուղեր, թանկարժեք քարեր ու ոսկի են մատակարարել քո շուկաներին։