Ezekiel 27:3 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ Տիւրոսին ըսէ՛. ‘Ով ծովուն մուտքերը բնակող, շատ կղզիներու մէջ ժողովուրդներուն հետ վաճառականութիւն ընող, ո՛վ Տիւրոս, դուն ըսիր թէ «Ես գեղեցկութեան մէջ կատարեալ եմ»։
Armenian 2018
և Տյուրոսին ասա՛, որ ծովի մուտքերում է բնակվում, որ առևտուր է անում ծովեզերքի շատ ժողովուրդների հետ,- այսպես է ասում Տեր Աստված։- Ո՛վ Տյուրոս, դու ասացիր. “Ես գեղեցկության կատարելությունն եմ”։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ասիր Տիւրոսին, Ով ծովի մուտքերումը բնակող, որ վաճառականութիւն ես անում ազգերի հետ շատ կղզիների վերայ, այսպէս է ասում Տէր Եհովան. Ով Տիւրոս, դու ասեցիր՝ Ես գեղեցկութեան կատարելութիւնն եմ։
Armenian Eastern Bible 1994
«Դու, որ բնակուել ես այդ ծովի մուտքին, վաճառաշահ ազգերի բազմաթիւ կղզիներով, այսպէս է ասում Տէր Աստուածը Տիւրոսին.
Armenian NEA
Տյուրոսին կասես. “Դու, որ բնակվում ես այդ ծովի մուտքին, առևտրի կենտրոն՝ բազմաթիվ կղզիաբնակ ժողովուրդների համար”, Տերը՝ Աստված, Տյուրոսին այսպես է ասում. “Դու ասում էիր՝ Ես եմ ինձ զարդարել իմ գեղեցկությամբ։