Ezekiel 27:34 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ջուրերուն խորութեանը մէջ ծովերէն կլլուած ատենդ՝ քու վաճառքներդ եւ բոլոր նաւաստիները քեզի հետ ընկղմեցան։
Armenian 2018
Արդ ծովի մեջ խորտակվել ես ջրի խորքերում, քո ապրանքներն ու քո միջի ամբողջ բազմությունը ընկղմվեցին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Արդ որ ծովի միջում ջրերի խորերն ես խորտակուել, քո վաճառքներն եւ բոլոր բազմութիւնդ ընկան քո մէջը։
Armenian Eastern Bible 1994
Իսկ հիմա ջարդուեցիր այդ ծովում, ջրերի խորքերում ընկան խորտակուեցին քո շուկաներն ու քո մէջ բոլոր հաւաքուածները.
Armenian NEA
Իսկ հիմա ջախջախվեցիր այդ ծովում, ջրերի խորքերն ընկան քո շուկաներն ու քո միջի ժողովուրդը, քո բոլոր նավավարները։