Ezekiel 28:12 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
«Որդի՛ մարդոյ, Տիւրոսի թագաւորին վրայով ողբա՛ ու անոր ըսէ՛, Տէր Եհովան այսպէս կ’ըսէ. ‘Դուն որ կատարելութեան կնիքն ես, իմաստութեամբ լեցուած ու գեղեցկութեան մէջ կատարեալ ես,
Armenian 2018
«Մարդո՛ւ որդի, Տյուրոսի թագավորի վրա ո՛ղբ բարձրացրու և ասա՛ նրան. “Այսպես է ասում Տեր Աստված. "Դու կատարելության կնիքն էիր՝ լի իմաստությամբ և կատարյալ գեղեցկությամբ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Մարդի որդի, ողբ բարձրացրու Տիւրոսի թագաւորի վերայ եւ ասիր նորան. Այսպէս է ասում Տէր Եհովան. Դու կատարելութեան կնիքն ես՝ լիքն իմաստութիւնով, եւ գեղեցկութեամբ կատարեալ։
Armenian Eastern Bible 1994
«Այսպէս է ասում Տէր Աստուած. դու կատարեալ իմաստութեան նմուշ ես եղել, գեղեցկութեան պսակ,
Armenian NEA
«Մարդո՛ւ որդի, ողբա՛ Տյուրոսի իշխանի վրա։ Նրան կասես. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. դու համեմատության կնիք ես եղել՝ լի իմաստությամբ, և գեղեցկության պսակ։