Ezekiel 28:18 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Քու խարդախ վաճառականութիւնովդ եւ անօրէնութիւններովդ քու սրբութիւններդ պղծեցիր։ Ես ալ քու մէջէդ կրակ հանեցի, անիկա քեզ կերաւ ու բոլոր քեզ տեսնողներուն աչքին առջեւ քեզ գետնի վրայ մոխիր ըրի։
Armenian 2018
Քո անօրենությունների շատությամբ, քո անիրավ առևտրով պղծեցիր քո սրբարանները. ես քո միջից կրակ հանեցի, և այն սպառեց քեզ։ Երկրի վրա քեզ մոխիր դարձրի բոլոր քեզ նայողների աչքի առաջ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Քո անօրէնութիւնների շատութիւնովը՝ քո անիրաւ վաճառականութիւնովը պղծեցիր քո սրբարանները. Եւ ես կրակ պիտի հանեմ քո միջից. նա պիտի ուտէ քեզ, եւ ես քեզ մոխիր պիտի շինեմ երկրի վերայ բոլոր քեզ տեսնողների աչքերի առաջին։
Armenian Eastern Bible 1994
Քո մեղքերի շատութեամբ ու առեւտրիդ խարդախութեամբ պղծել ես սրբավայրերդ: Կրակ եմ հանելու քո միջից, նա էլ ճարակելու է
Armenian NEA
Քո մեղքերի առատությամբ և առևտրիդ խարդախությամբ պղծել ես սրբություններդ։ Կրակ եմ հանելու քո միջից, նա էլ այրելու է քեզ. քո երկրում՝ բոլոր ականատեսների առաջ, քեզ մոխրի եմ վերածելու։