Ezekiel 28:9 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Միթէ քեզ սպաննողներուն առջեւ պիտի կրնա՞ս ըսել թէ ‘Ես աստուած եմ’. դուն քեզ մեռցնողներուն ձեռքին մէջ մարդ պիտի ըլլաս ու ո՛չ թէ աստուած։
Armenian 2018
Քեզ սպանողների առաջ մի՞թե դեռ ասելու ես. "Ես Աստված եմ", մինչդեռ դու մարդ ես և ոչ Աստված՝ քեզ խոցողների ձեռքում։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Մի՞թէ ասելու ես քեզ սպանողների առաջին. Ես աստուած եմ. քանի որ դու մարդ ես եւ ոչ Աստուած՝ քեզ սպանողների ձեռքին։
Armenian Eastern Bible 1994
Մի՞թէ արիւնարբուներիդ առաջ ասելու եւ կրկնելու ես՝ Աստուած եմ ես: Բայց մարդ ես դու, ոչ թէ Աստուած:
Armenian NEA
Մի՞թե քեզ կոտորողների առջև շարունակելու ես ասել՝ “Աստված եմ ես”։ Բայց դու մարդ ես, ոչ թե Աստված։