Ezekiel 29:12 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եգիպտոսը ամայացած երկիրներու մէջ ամայի պիտի ընեմ եւ անոր քաղաքները աւերուած քաղաքներու մէջ քառասուն տարի ամայի պիտի մնան ու Եգիպտացիները ազգերու մէջ պիտի ցրուեմ ու զանոնք երկիրներու մէջ ցիրուցան պիտի ընեմ»։
Armenian 2018
Ես Եգիպտոսի երկիրն ամայացած երկրների մեջ ամայի պիտի դարձնեմ, և նրա քաղաքները քառասուն տարի անբնակ քաղաքների մեջ ամայի պիտի լինեն, եգիպտացիներին էլ պիտի ցրեմ ազգերի մեջ. նրանց ցիրուցան պիտի անեմ երկրների մեջ»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ես Եգիպտոսի երկիրը ամայի պիտի անեմ ամայացած երկիրների միջում, եւ նորա քաղաքները անապատացած քաղաքների միջում պիտի ամայի լինեն քառասուն տարի. Եւ Եգիպտացիներին պիտի ցրուեմ ազգերի մէջ եւ նորանց ցիրուցան անեմ երկիրների մէջ։
Armenian Eastern Bible 1994
Այդ երկիրը կորստեան եմ մատնելու աւերակ երկրների մէջ, նրա քաղաքներն էլ՝ աւերուած քաղաքների մէջ: Ու դրանք
Armenian NEA
Նրա երկիրը կործանման եմ մատնելու ավերակ երկրների մեջ, նրա քաղաքներն էլ՝ ավերված քաղաքների մեջ։ Եվ քառասուն տարի կործանված են լինելու. եգիպտացիներին էլ ցրիվ եմ տալու ազգերի մեջ, նրանց սփռելու եմ երկրներով մեկ»։