Ezekiel 29:20 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Հոն ըրած գործին համար Եգիպտոսը անոր տուի, վասն զի ինծի համար աշխատեցան», կ’ըսէ Տէր Եհովան։
Armenian 2018
Իր աշխատանքի համար իբրև վարձ նրան եմ տալիս Եգիպտոսի երկիրը, որովհետև ինձ համար է աշխատել»,- ասում է Տեր Աստված։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Իբրեւ վճար, որի համար նա ծառայել է, տալիս եմ նորան Եգիպտոսի երկիրը. որովհետեւ ինձ համար են արել. Ասում է Տէր Եհովան։
Armenian Eastern Bible 1994
Տիւրոսում ինձ մատուցած ծառայութեան փոխարէն նրան եմ տալու Եգիպտացիների երկիրը, տալու եմ այն ամենի դիմաց, ինչ արել է
Armenian NEA
Տյուրոսում ինձ մատուցած ծառայության փոխարեն նրան եմ տալու եգիպտացիների երկիրը, տալու եմ այն ամենի դիմաց, ինչ արել է ինձ համար»։ Տերը՝ Աստված, այսպես է ասում.