Ezekiel 29:5 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Քեզ ու գետերուդ բոլոր ձուկերը անապատը պիտի նետեմ։ Դուն դաշտի երեսին վրայ պիտի իյնաս ու պիտի չհաւաքուիս եւ չամփոփուիս։ Քեզ երկրի գազաններուն ու երկնքի թռչուններուն կերակուր պիտի տամ։
Armenian 2018
Եվ քեզ ու քո գետերի բոլոր ձկները պիտի դեն նետեմ անապատը. դու դաշտի երեսի վրա ես ընկնելու ու չպիտի ժողովվես և չպիտի թաղվես. քեզ իբրև կերակուր տվեցի երկրի գազաններին և երկնքի թռչուններին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ քեզ դէն պիտի գցեմ անապատը եւ քո գետերի բոլոր ձկները. Դու դաշտի երեսի վերան ես ընկնելու, դու պիտի չժողովուիս եւ պիտի չհաւաքուիս. Ես քեզ տալիս եմ երկրի գազաններին եւ երկնքի թռչուններին իբրեւ կերակուր։
Armenian Eastern Bible 1994
Արագօրէն ոչնչացնելու եմ քեզ, նաեւ գետիդ բոլոր ձկները: Դու կ՚ընկնես դաշտի երեսին ու չես հաւաքուի, այլեւս չես
Armenian NEA
Քեզ և գետիդ բոլոր ձկներին անմիջապես տապալելու եմ։ Դու կընկնես դաշտի երեսին, չես ժողովվի և այլևս չես հավաքվի, քանի որ քեզ որպես կերակուր տվեցի երկրի գազաններին ու երկնքի թռչուններին։