Ezekiel 3:19 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Իսկ եթէ դուն ամբարիշտը զգուշացնես ու անիկա իր ամբարշտութենէն եւ չար ճամբայէն չդառնայ, անիկա իր անօրէնութեանը մէջ պիտի մեռնի, բայց դուն քու հոգիդ ազատած կ’ըլլաս։
Armenian 2018
Իսկ եթե զգուշացնես ամբարիշտին, և նա հետ չդառնա իր ամբարշտությունից և իր չար ճանապարհից, նա իր անօրենության պատճառով կմեռնի, բայց դու կազատես քո կյանքը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Իսկ եթէ դու զգուշացնես ամբարշտին, եւ նա ետ չդառնայ իր ամբարշտութիւնիցը եւ իր չար ճանապարհիցը. Նա իր անօրէնութիւնովը կմեռնէ, իսկ դու կազատես քո անձը։
Armenian Eastern Bible 1994
Իսկ եթէ դու անօրէնին զգուշացնես, ու նա յետ չդառնայ իր անօրէնութիւնից եւ իր ճանապարհից, - այդ անօրէնն իր
Armenian NEA
Իսկ եթե դու անօրենին զգուշացնես, և նա հետ չդառնա իր անօրենությունից ու իր ճանապարհից, այդ անօրենն իր անօրենության մեջ կմեռնի, իսկ դու ինքդ քեզ կփրկես։