Ezekiel 3:23 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ես ելայ, դաշտը գացի եւ ահա հոն կայներ էր Տէրոջը փառքը՝ Քոբար գետին քով տեսնուած փառքին պէս ու ես երեսիս վրայ ինկայ։
Armenian 2018
Ես վեր կացա, գնացի դուրս՝ դաշտը, և ահա Տիրոջ փառքն այնտեղ էր, այն փառքի պես, որ տեսել էի Քեբար գետի մոտ։ Եվ ես երեսնիվայր ընկա։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ես վեր կացայ եւ գնացի դուրս հովիտը, եւ ահա այնտեղ կանգնած էր Տիրոջ փառքը այն փառքի պէս, որ տեսել էի Քոբար գետի մօտ, եւ ես վայր ընկայ երեսիս վերայ։
Armenian Eastern Bible 1994
Վեր կացայ ելայ այն դաշտը: Ահա այնտեղ էր իջել Տիրոջ փառքը, ինչպէս այն տեսիլքն ու փառքը, որ տեսել էի Քոբար գետի ափին:
Armenian NEA
Վեր կացա ելա այն դաշտը։ Եվ ահա այնտեղ էր իջել Տիրոջ փառքը, ինչպես այն տեսիլքն ու փառքը, որ տեսել էի Քոբար գետի ափին, ու երեսս ի վայր ընկա։