Ezekiel 30:11 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անիկա ու անոր հետ իր ժողովուրդը, ազգերուն բռնաւորները, երկիրը աւերելու պիտի գան։ Անոնք իրենց սուրերը Եգիպտոսի վրայ պիտի քաշեն ու երկիրը սպաննուածներով պիտի լեցնեն։
Armenian 2018
Նա և իր զորքն իր հետ՝ ազգերից սոսկալիները, բերվում են երկիրն ավերակ դարձնելու, և նրանք իրենց սրերը պիտի մերկացնեն Եգիպտոսի վրա ու երկիրը լցնեն սպանվածներով։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Նա եւ իր ժողովուրդն իր հետ՝ ազգերի բռնակալները բերվում են երկիրը աւերակ անելու, եւ նորանք պիտի մերկացնեն իրանց սուրերը Եգիպտոսի վերայ, եւ երկիրը պիտի լցնեն սպանուածներով։
Armenian Eastern Bible 1994
Հեթանոս ազգերից չարագործներ են ուղարկուելու երկիրը կործանելու համար եւ իջեցնելու են իրենց սրերը Եգիպտոսի վրայ.
Armenian NEA
և՛ իրեն, և՛ իր ազգն էլ՝ հետը։ Ազգերի միջից ամենից անգութներն են ուղարկվելու՝ երկիրը կործանելու, և իջեցնելու են իրենց սրերը Եգիպտոսի վրա. երկիրը լցվելու է խոցվածներով։