Ezekiel 30:18 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Նաեւ Տափնասի մէջ ցորեկը խաւար պիտի ըլլայ՝ երբ հոն Եգիպտոսի լուծերը կոտրտեմ ու հոն անոր զօրութեանը հպարտութիւնը պիտի ոչնչանայ։ Ամպը պիտի ծածկէ զանիկա եւ անոր աղջիկները գերութեան պիտի երթան։
Armenian 2018
Տափնասում ցերեկը խավար պիտի դառնա, երբ որ ես այնտեղ կոտրեմ Եգիպտոսի լուծը, և այնտեղ ոչնչանա նրա ամբարտավան զորությունը. նրան ամպ պիտի ծածկի, և նրա քաղաքները գերի պիտի ընկնեն։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Տափնասում ցերեկը պիտի խաւար դառնայ, երբոր ես այնտեղ կոտրատեմ Եգիպտոսի լուծերը, եւ երբոր այնտեղ կփչանայ նորա ոյժի հպարտութիւնը. ամպ պիտի ծածկէ նորան, եւ նորա աղջկերքը գերի պիտի գնան։
Armenian Eastern Bible 1994
Ցերեկը խաւարելու է Տափնասում, երբ այնտեղ փշրեմ ես եգիպտացիների իշխանական մականը: Եւ այն ժամանակ կորչելու են նրա
Armenian NEA
Ցերեկը խավարելու է Տափնասում, երբ այնտեղ փշրեմ եգիպտացիների իշխանական մականը։ Եվ այն ժամանակ կորչելու է նրա զորության հպարտությունը. նրան մեգն է ծածկելու։ Նրա դուստրերն էլ գերի են քշվելու։