Ezekiel 30:25 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Այսպէս Բաբելոնի թագաւորին բազուկները պիտի զօրացնեմ, իսկ Փարաւոնին բազուկները պիտի իյնան։ Երբ իմ սուրս Բաբելոնի թագաւորին ձեռքը տամ եւ ան ալ զանիկա Եգիպտոսի երկրին վրայ երկնցնէ, պիտի գիտնան թէ ես եմ Տէրը։
Armenian 2018
Պիտի զորացնեմ Բաբելոնի թագավորի բազուկները, իսկ փարավոնի բազուկները պիտի ընկնեն։ Եվ պիտի իմանան, որ ես եմ Տերը, երբ իմ սուրը կտամ Բաբելոնի թագավորի ձեռքը, և նա այն կմեկնի Եգիպտոսի երկրի վրա,
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Բաբիլոնի թագաւորի բազուկները պիտի զօրացնեմ, իսկ Փարաւօնի բազուկները պիտի ընկնեն. Եւ պիտի իմանան որ ես եմ Տէրը, երբոր ես իմ սուրը կտամ Բաբիլոնի թագաւորի ձեռքը, եւ նա նորան կմեկնէ Եգիպտոսի երկրի վերայ.
Armenian Eastern Bible 1994
Զօրացնելու եմ բաբելացիների արքայի բազուկները, իսկ Փարաւոնի բազուկները թուլանալու են: Պէտք է իմանան, որ ես եմ Տէրը,
Armenian NEA
Զորացնելու եմ բաբելացիների արքայի բազուկները, իսկ փարավոնի բազուկները թուլանալու են։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը, երբ սուրս տամ բաբելացիների արքայի ձեռքը և նրան դուրս բերեմ եգիպտացիների երկրի վրա։