Ezekiel 31:14 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ջրասուն ծառերը բնաւ իրենց հասակին վրայ պիտի չհպարտանան եւ իրենց գլուխը խիտ ճիւղերու մէջ պիտի չվերցնեն։ Բոլոր ջուրով ոռոգուածները անոնց հպարտութեանը համար անոնց պիտի չյարին. վասն զի ամէնքը գետնին տակերը մահուան ձեռքը տրուած են՝ գուբը իջնող մարդոց որդիներուն մէջ»։
Armenian 2018
Որպեսզի ջրասուն բոլոր ծառերը հասակով չբարձրանան և իրենց գագաթները տերևախիտ ճյուղերի մեջ չդնեն, ու նրանց մեծամեծները խրոխտ չկանգնեն՝ բոլոր ջուր խմողները, որովհետև բոլորը դատապարտված են մահվան, գետնի տակը գնալու մարդկանց որդիների հետ, գուբն իջնողների հետ»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որպէսզի իրանց հասակովը չհպարտանան ամեն ջրասուն ծառերը եւ իրանց գագաթները չդնեն ամպերի մէջ, եւ իրանց հպարտութիւնովը իրանց վերայ հաստատ չկենան բոլոր ջրով ոռոգուածները, որովհետեւ ամենքը մահուան են մատնուած գետնի տակերումը մարդկանց որդիների մէջ գուբը իջնողների հետ։
Armenian Eastern Bible 1994
որպէսզի այլեւս իրենց մեծութեամբ չյոխորտան ջրասուն բոլոր ծառերը, ոչ էլ իրենց կատարներն արձակեն մինչեւ ամպերը, չմնան
Armenian NEA
որպեսզի ջրասուն բոլոր ծառերն իրենց բարձրությամբ այլևս չամբարտավանանան, իրենց կատարներն էլ մինչև ամպերը չարձակեն և չմնան իրենց գոռոզության մեջ, ինչպես նա, որ ջուր էր խմում։ Բոլորն էլ մահվան մատնվեցին երկրի խորքերում՝ խորխորատ իջած մարդկանց որդիների մոտ»։