Ezekiel 32:16 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
«Այս ողբն է զոր պիտի ըսեն։ Ազգերուն աղջիկները պիտի ըսեն, Եգիպտոսի վրայ ու անոր բոլոր ժողովուրդին վրայ պիտի ըսեն»։
Armenian 2018
Սա մի ողբ է, և ողբով պիտի երգվի նրա մասին, ազգերի դուստրերը ողբալով պիտի ողբասացություն անեն. Եգիպտոսի մասին և նրա ամբողջ բազմության մասին ողբալով ողբասացություն պիտի անեն նրա վրա»,- ասում է Տեր Աստված։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Սա մի ողբ է, եւ ողբով պիտի երգեն նորան, ազգերի աղջկերքը պիտի ողբալով երգեն նորան, Եգիպտոսի վերայ եւ նորա բոլոր բազմութեան վերայ պիտի ողբալով երգեն նորան, ասում է Տէր Եհովան։
Armenian Eastern Bible 1994
Ողբ է սա, եւ ողբալու են նրան. ազգերի դուստրերն են ողբալու նրան, ողբալու են Եգիպտոսի ու նրա ամբողջ զօրութեան վրայ»,
Armenian NEA
Ողբեր են սրանք, և ողբալու են նրան. ազգերի դուստրերն են ողբալու նրան, ողբալու են Եգիպտոսի ու նրա ամբողջ զորության վրա”»,- ասում է Տերը՝ Աստված։ Ողբ փարավոնի ու Եգիպտոսի վրա։