Ezekiel 32:24 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եղամ ու իր բոլոր ժողովուրդը Հո՛ն, անոր գերեզմանին բոլորտիքն են։ Ամէնքը սպաննուած՝ սուրով ինկած են Ու անթլփատ իջան երկրին խորերը։ Անոնք որ կենդանիներու երկիրը կը վախցնէին, Հիմա գուբը իջնողներուն հետ իրենց նախատինքը կը կրեն։
Armenian 2018
Այնտեղ են Եղամը և իր ամբողջ բազմությունը՝ իր գերեզմանի շուրջը, ամենքը սպանված՝ սրով ընկածներ են, որոնք անթլփատ են երկրի տակ իջել, որոնք իրենց սարսափն էին տարածում ողջերի երկրում, սակայն իրենց ամոթը պիտի կրեն գուբն իջնողների հետ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այնտեղ է Եղամացին եւ իր բոլոր բազմութիւնը, իր գերեզմանների շրջակայքումը, ամենքը սպանուած՝ սրով ընկածներ են, որոնք իջել են անթլփատ՝ երկրի տակերը, որոնք իրանց վախը տալիս էին կենդանեաց երկրումը, սակայն իրանց ամօթը պիտի կրեն գուբը իջնողների հետ։
Armenian Eastern Bible 1994
Այնտեղ էր Եղամը, նրա ողջ զօրքը նրա գերեզմանի շուրջն էր: Երկրի խորքերն անթլփատ են իջել բոլոր սրով սպանուածներն էլ,
Armenian NEA
Այնտեղ էր Եղամը, նրա ողջ զորքը՝ նրա գերեզմանի շուրջը։ Բոլոր սրախողխող ընկածներն անթլփատ իջան երկրի խորքերը, ովքեր իրենց սարսափն էին տարածել ողջերի երկրի վրա։ Նրանք իրենց տանջանքներն ստացել են խորխորատ իջածների հետ,