Ezekiel 35:11 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անոր համար, ես կենդանի եմ, կ’ըսէ Տէր Եհովան, որ քու թշնամութիւնովդ անոնց դէմ գործադրուած բարկութեանդ ու նախանձիդ չափովը հատուցում պիտի ընեմ եւ քու դատաստանդ տեսած ատենս անոնք պիտի ճանչնան զիս։
Armenian 2018
Դրա համար Տեր Աստված ասում է. “Կենդանի եմ ես. քեզ հետ պիտի վարվեմ քո բարկության և քո նախանձի համեմատ, որոնցով վարվեցիր քո ատելության պատճառով նրանց ատելիս, և երբ կատարեմ քո դատաստանը, ես ինձ պիտի ճանաչեցնեմ նրանց մեջ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Դորա համար՝ Կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որ պէտք է անեմ քո բարկութեան եւ քո նախանձի համեմատ, որ ի գործ դրիր նորանց ատելիս, եւ ես պիտի ճանաչուիմ նորանց մէջ երբոր կանեմ քո դատաստանը։
Armenian Eastern Bible 1994
դրա համար վկայ եմ ես, - ասում է Տէր Աստուած, - եւ քեզ հետ վարուելու եմ ըստ քո թշնամութեան, ըստ քո նախանձի, որով
Armenian NEA
դրա համար էլ կենդանի եմ ես,- ասում է Տերը՝ Աստված,- քեզ հետ վարվելու եմ ըստ քո թշնամության, ըստ քո նախանձի, որով ատել ես նրանց։ Քեզ ճանաչել կտամ ինձ, երբ դատեմ քեզ։