Ezekiel 35:15 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ ինչպէս դուն Իսրայէլի տանը ժառանգութեանը վրայ ուրախացար, երբ ամայացաւ, քեզի ալ այնպէս պիտի ընեմ։ Դո՛ւք, ո՛վ Սէիր լեռ ու Եդովմ, բոլորովին պիտի ամայանաք ու պիտի գիտնաք թէ ես եմ Տէրը»։
Armenian 2018
Ինչպես որ դու ուրախացար Իսրայելի տան ժառանգության վրա, որ ամայացավ, այնպես էլ քեզ պիտի անեմ. դու ամայություն պիտի դառնաս, Սեի՛ր սար, և ամբո՛ղջ Եդովմ։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ինչպէս որ դու ուրախացար Իսրայէլի տան ժառանգութեան վերայ, երբոր նա աւերակ եղաւ, այնպէս էլ պիտի անեմ քեզ. դու աւերակ պիտի դառնաս, ով Սէիր սար, եւ ով բոլոր Եդովմ. Եւ կիմանան որ ես եմ Տէրը։
Armenian Eastern Bible 1994
այն բանի համար, որ ոտնահարեցիր ժառանգութիւնն Իսրայէլի տան, որ կործանուեց:
Armenian NEA
և ավերակ ես լինելու, ո՛վ Սեիր լեռ, և ամբողջ Եդովմն էլ բնաջնջվելու է։ Եվ կիմանաս, որ ես եմ նրանց Տերը՝ Աստված”»։