Ezekiel 36:11 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ձեր վրայ մարդն ու անասունը պիտի շատցնեմ։ Անոնք պիտի շատնան ու պտղաբեր պիտի ըլլան եւ ձեր առաջուան կացութեանը պէս ձեր մէջ պիտի բնակին ու ձեր առաջուան վիճակէն աւելի աղէկ պիտի ընեմ ձեզ ու պիտի գիտնաք թէ ես եմ Տէրը։
Armenian 2018
Ես ձեզ վրա պիտի շատացնեմ մարդկանց և անասուններին, և նրանք պիտի բազմանան ու պտղաբեր լինեն. ձեզ կբնակեցնեմ ձեր վաղեմի վիճակի պես և ձեր առաջվա վիճակից ավելի բարօր կդարձնեմ։ Եվ կիմանաք, որ ես եմ Տերը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ձեզ վերայ պիտի շատացնեմ մարդը եւ անասունը, եւ նորանք պիտի բազմանան եւ պտղաբեր լինեն, եւ ձեզ պիտի բնակեցնեմ ձեր առաջի կացութեան պէս եւ ձեր առաջուայ վիճակից աւելի լաւութիւն պիտի անեմ, եւ պիտի իմանաք թէ ես եմ Տէրը։
Armenian Eastern Bible 1994
Բազմացնելու եմ ձեր մէջ մարդ ու անասուն. բազմանալու եւ աճելու են նրանք: Ձեզ էլ բնակեցնելու եմ, ինչպէս սկզբից կայիք.
Armenian NEA
Բազմացնելու եմ ձեր մեջ մարդ ու անասուն. բազմանալու և աճելու են նրանք։ Ձեզ էլ բնակեցնելու եմ, ինչպես սկզբնական ժամանակներում. բարիք եմ անելու ձեզ, ինչպես նախկինում, ու կիմանաք, որ ես եմ Տերը։