Ezekiel 36:19 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Զանոնք ազգերուն մէջ ցրուեցի ու երկիրներու մէջ ցիրուցան եղան։ Զանոնք իրենց ճամբուն ու գործերուն համեմատ դատեցի
Armenian 2018
Նրանց ցրեցի ազգերի մեջ, նրանք ցիրուցան եղան երկրների մեջ. նրանց ճանապարհի և նրանց արարքների համեմատ դատաստան արեցի նրանց։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորանց ցրուեցի ազգերի մէջ, եւ նորանք ցիրուցան եղան երկիրների մէջ. նորանց ճանապարհի եւ նորանց գործերի համեմատ դատաստան արի իրանց։
Armenian Eastern Bible 1994
Նրանց ցրեցի ժողովուրդների մէջ, սփռեցի նրանց երկրից երկիր: Ըստ նրանց բռնած ճանապարհի ու մեղքերի էլ դատեցի նրանց:
Armenian NEA
Նրանց ցրեցի ազգերի մեջ, սփռեցի նրանց երկրներով մեկ։ Դատեցի նրանց ըստ իրենց ընթացքի և ըստ իրենց մեղքերի։