Ezekiel 36:20 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ իրենց գացած ազգերուն մէջ երթալնուն պէս՝ իմ սուրբ անունս պղծեցին, երբ իրենց համար ըսուեցաւ թէ ‘Ասոնք Եհովային ժողովուրդն են, բայց անոր երկրէն ելան’։
Armenian 2018
Եվ երբ եկան այն ազգերի մոտ, ուր եկել էին, պղծեցին իմ սուրբ անունը, ու նրանց մասին ասվեց. “Սրանք Տիրոջ ժողովուրդն են, բայց նրա երկրից դուրս են եկել”։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ երբոր գնացին այն ազգերի մօտ, ուր որ գնացել են, պղծեցին իմ սուրբ անունը, երբոր նորանց համար ասուեցաւ. Սորանք Տիրոջ ազգն են եւ նորա երկրիցն են դուրս եկել։
Armenian Eastern Bible 1994
Նրանք մտան հեթանոսների մէջ. ո՛ւր որ մտան, այնտեղ էլ պղծեցին իմ սուրբ անունը՝ ասելով նրանց, թէ Տիրոջ ժողովուրդն են
Armenian NEA
Նրանք մտան ազգերի մեջ, և ուր որ մտան, այնտեղ էլ պղծեցին իմ սուրբ անունը, երբ նրանց ասացին. “Սրանք Տիրոջ ժողովուրդն են, բայց դուրս ելան նրա երկրից”։