Ezekiel 36:25 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ձեր վրայ մաքուր ջուր պիտի սրսկեմ ու պիտի մաքրուիք։ Ձեր բոլոր պղծութիւններէն ու ձեր բոլոր կուռքերէն ձեզ պիտի մաքրեմ։
Armenian 2018
Եվ ձեզ վրա մաքուր ջուր պիտի ցողեմ, ու պիտի մաքրվեք. ձեր բոլոր անմաքրություններից ու ձեր բոլոր կուռքերից պիտի մաքրեմ ձեզ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ձեզ վերայ մաքուր ջուր պիտի սրսկեմ, եւ մաքուր պիտի լինէք. ձեր բոլոր պղծութիւններիցն ու ձեր բոլոր կուռքերիցը պիտի մաքրեմ ձեզ։
Armenian Eastern Bible 1994
Ձեզ վրայ սուրբ ջուր եմ ցանելու, եւ դուք մաքրուելու էք ձեր բոլոր պղծութիւններից. ձեր բոլոր կուռքերից մաքրելու եմ
Armenian NEA
Ձեզ վրա սուրբ ջուր եմ ցողելու, և դուք մաքրվելու եք ձեր բոլոր պղծություններից. ձեր բոլոր կուռքերից մաքրելու եմ ձեզ։