Ezekiel 37:11 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ինծի ըսաւ. «Որդի՛ մարդոյ այս ոսկորները բոլոր Իսրայէլի տունն են։ Ահա անոնք կ’ըսեն. ‘Մեր ոսկորները չորցան ու մեր յոյսը կտրեցաւ. մենք կորսուած ենք’։
Armenian 2018
Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, այս ոսկորներն ամբողջ Իսրայելի տունն են։ Ահա նրանք ասում են. “Մեր ոսկորները չորացան, և մեր հույսը վերացավ. մենք ոչնչացած ենք”։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ինձ ասեց. Մարդի որդի, այս ոսկորները բոլոր Իսրայէլի տունն է. ահա նորանք ասում են. Մեր ոսկորները չորացան եւ մեր յոյսը փչացաւ, մենք կորած ենք։
Armenian Eastern Bible 1994
Եւ Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. «Մարդո՛ւ որդի, այդ ոսկորներն Իսրայէլի ամբողջ տունն են: Դրանք ասում են. «Չորացան մեր
Armenian NEA
Տերը խոսեց ինձ հետ ու ասաց. «Մարդո՛ւ որդի, այդ ոսկորներն Իսրայելի ամբողջ տունն են։ Նրանք ասում են. “Չորացան մեր ոսկորները, մեր հույսը կտրվեց, ու մենք մեռանք”։