Ezekiel 37:19 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անոնց ըսէ, Տէր Եհովան այսպէս կ’ըսէ. ‘Ահա ես պիտի առնեմ Յովսէփին փայտը, որ Եփրեմին ձեռքն է ու անոր ընկերները, Իսրայէլին ցեղերը եւ բոլորը մէկտեղ Յուդային փայտին հետ պիտի միացնեմ ու մէկ փայտ պիտի ընեմ ու իմ ձեռքիս մէջ մէկ պիտի ըլլան’։
Armenian 2018
նրանց ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես վերցնելու եմ Հովսեփի փայտը, որ Եփրեմի ձեռքին է, և նրա ընկերակից Իսրայելի ցեղերը ու նրանց Հուդայի փայտի հետ դնեմ, և նրանք մեկ փայտ անեմ, որ մեկ լինեն իմ ձեռքում"”։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Նորանց ասիր թէ Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես վեր եմ առնելու Յովսէփի փայտը, որ Եփրեմի ձեռքին է, եւ նորա ընկեր Իսրայէլի ցեղերը, եւ նորանց նորա վերայ դնեմ Յուդայի փայտի հետ եւ նորանց մէկ փայտ եմ շինելու, եւ նորանք մէկ պիտի լինեն իմ ձեռքումը։
Armenian Eastern Bible 1994
կ՚ասես նրանց, թէ այսպէս է ասում Տէր Աստուած. «Ահա ես վերցնելու եմ Յովսէփի այդ ազգին, որ Եփրեմի ձեռքին է, նաեւ
Armenian NEA
նրանց կասես, թե Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ահա ես վերցնելու եմ Հովսեփի ցեղին, որ Եփրեմի ձեռքին է, նաև Իսրայելի ցեղին՝ նրա մերձավորներին, և նրանց տալու եմ Հուդայի ցեղին։ Եվ նրանք լինելու են մեկ գավազան, ու լինելու են մեկ Հուդայի ձեռքին”։