Ezekiel 37:24 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անոնց վրայ իմ ծառաս Դաւիթը թագաւոր պիտի ըլլայ ու ամէնքը մէկ հովիւ պիտի ունենան։ Իմ հրամաններուս համաձայն պիտի քալեն, իմ օրէնքներս պիտի պահեն ու զանոնք պիտի կատարեն։
Armenian 2018
Եվ իմ ծառա Դավիթը կթագավորի նրանց վրա, և նրանց բոլորին մեկ հովիվ կլինի. իմ պատվիրաններով կընթանան և իմ կանոնները կպահեն ու դրանք կկատարեն։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ իմ ծառայ Դաւիթը՝ թագաւոր նորանց վերայ, եւ նորանց ամենին մէկ հովիւ կլինի. Եւ իմ իրաւունքների մէջ կգնան եւ իմ կանոնները կպահեն եւ նորանց կկատարեն։
Armenian Eastern Bible 1994
Եւ իմ ծառայ Դաւիթն իշխելու է նրանց վրայ, լինելու է մէկ հովիւ նրանց բոլորի համար, որպէսզի նրանք իմ պատուիրաններով
Armenian NEA
իմ ծառա Դավիթն էլ՝ իշխան նրանց մեջ. լինելու է մեկ հովիվ նրանց բոլորի համար, որպեսզի նրանք իմ պատվիրաններով ընթանան, օրենքներս պահեն ու դրանք գործադրեն։