Ezekiel 38:7 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
‘Պատրա՛ստ եղիր եւ քեզ ու քու քովդ հաւաքուած բոլոր ժողովուրդը պատրաստէ ու դուն անոնց պահապան եղիր։
Armenian 2018
Պատրա՛ստ եղիր և պատրաստի՛ր քեզ ու քո ամբողջ զորքը, որ ժողովվել է քո շուրջը, ու նրանց պահապա՛նը եղիր։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Պատրաստ եղիր եւ պատրաստիր քեզ եւ քո բոլոր ժողովքը որ ժողովուել են, եւ դու նորանց պահապանը եղիր։
Armenian Eastern Bible 1994
Պատրաստուի՛ր, պատրա՛ստ եղէք դու եւ քեզ մօտ հաւաքուած ամբողջ բազմութիւնը: Դու ինձ համար առաջապահ ես լինելու:
Armenian NEA
Պատրաստվի՛ր ու պատրաստի՛ր քո անձը, դու և քեզ մոտ հավաքված ամբողջ բազմությունը։ Դու ինձ համար առաջապահ ես լինելու։