Ezekiel 4:6 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Երբ այն օրերը լմնցնես, պառկիր քու աջ կողմիդ վրայ ու քառասուն օր Յուդայի տանը անօրէնութիւնը կրէ՛։ Ամէն մէկ տարիին տեղ մէկ օր տուի քեզի։
Armenian 2018
Եվ երբ որ սրանք լրացնես, այն ժամանակ կրկի՛ն պառկիր քո աջ կողքի վրա և կրի՛ր Հուդայի տան անօրենությունը քառասուն օր. ամեն մեկ տարվա փոխարեն մեկ օր եմ տալիս քեզ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ երբոր սորանց վերջացնես, այն ժամանակ կրկին պառկիր քո աջ կողքին, եւ կրիր Յուդայի տան անօրէնութիւնը քառասուն օր՝ ամեն մէկ տարուայ տեղ մէկ մէկ հատ օր եմ տալիս քեզ։
Armenian Eastern Bible 1994
կ՚ամբողջացնես բոլորը միասին: Դարձեալ կը ննջես, աջ կողքիդ վրայ, եւ Յուդայի տան անիրաւութիւնները կը կրես քառասուն օր.
Armenian NEA
կամբողջացնես ամենը։ Դարձյալ կննջես՝ աջ կողքիդ վրա, և Հուդայի տան անիրավությունները կկրես քառասուն օր. յուրաքանչյուր տարվա դիմաց մեկ օր եմ սահմանել քեզ։