Ezekiel 4:9 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Դուն քեզի ցորեն, գարի, բակլայ, ոսպ, կորեկ ու հաճար ա՛ռ։ Զանոնք ամանի մը մէջ դիր ու անոնցմէ քեզի հաց շինէ՛։ Զանիկա, քու ձախ կողմիդ վրայ պառկած օրերուդ համրանքովը՝ երեք հարիւր իննսուն օր ուտես։
Armenian 2018
Եվ դու քեզ համար վերցրո՛ւ ցորեն, գարի, բակլա, ոսպ, կորեկ ու հաճար և դրանք դի՛ր մի ամանում ու դրանք հա՛ց դարձրու քեզ համար. այն օրերի թվով, որ կպառկես քո կողքի վրա, երեք հարյուր իննսուն օր կուտես այն։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ դու վեր առ քեզ համար ցորեն, գարի, բակլայ, ոսպ, կորեկ եւ հաճար, եւ նորանց դիր մէկ ամանում, եւ նորանց հաց շինիր քեզ համար. Այն օրերի թուով որ պառկած էիր քո կողքին երեք հարիւր իննսուն օր ուտես այն։
Armenian Eastern Bible 1994
Իսկ դու քեզ համար ցորեն ու գարի ա՛ռ, ոսպ ու ոլոռ, կորեկ ու հաճար, դրանք դի՛ր խեցէ մի ամանի մէջ եւ քեզ համար հա՛ց
Armenian NEA
Եվ դու քեզ համար ա՛ռ ցորեն ու գարի, ոսպ ու ոլոռ, կորեկ ու հաճար, դրանք դի՛ր խեցե մի ամանի մեջ և քեզ համար հա՛ց պատրաստիր։ Ու ըստ կողքիդ վրա քո քնելու օրերի թվի՝ հարյուր իննսուն օր, կուտես այն։