Ezekiel 40:1 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Մեր գերութեան քսանըհինգերորդ տարուան, առաջին ամսուան տասներորդ օրը, քաղաքին զարնուելուն տասնըչորրորդ տարին, նոյն օրը Տէրոջը ձեռքը իմ վրաս եղաւ ու զիս հոն տարաւ։
Armenian 2018
Մեր գերության քսանհինգերորդ տարում՝ տարվա սկզբին, ամսի տասին, քաղաքի անկումից հետո տասնչորսերորդ տարում, նույն օրը Տիրոջ ձեռքը եղավ ինձ վրա և ինձ այնտեղ տարավ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Մեր գերութեան քսանեւհինգ տարումը՝ տարուայ սկզբի ամսի տասնին, քաղաքի յաղթուելուց յետոյ տասնեւչորսերորդ տարումը, նոյն օրը Տիրոջ ձեռքը եղաւ ինձ վերայ եւ ինձ տարաւ այնտեղ։
Armenian Eastern Bible 1994
Մեր գերութեան քսանհինգերորդ տարում, առաջին ամսին, ամսուայ տասնմէկերորդ օրը, քաղաքի գրաւման տասնչորսերորդ տարում,
Armenian NEA
Մեր գերության քսանհինգերորդ տարում՝ առաջին ամսին, ամսվա տասնմեկերորդ օրը, քաղաքի գրավման տասնչորսերորդ տարում, նույն այդ օրը Տիրոջ ձեռքը հանգչեց ինձ վրա։