Ezekiel 40:16 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Խուցերուն եւ անոնց դրանդիքներուն քով, դրանը ներսի կողմէն կլոր վանդակապատ պատուհաններ ունէին։ Սրահներն ալ այսպէս էին։ Ներսի կողմէն կլոր պատուհաններ ունէին եւ դրանդիքներուն վրայ արմաւենիներ կային։
Armenian 2018
և փակ պատուհաններ կային դեպի խցերն ու նրանց դրանդիները դարպասից ներս, շուրջբոլորը, և նույնպես նախասրահով, դեպի ներս, շուրջբոլորը պատուհաններ, իսկ դրանդիների վրա՝ արմավենիներ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ վանդակապատ պատուհաններ խուցերի մօտ եւ նորանց դրանդիքի մօտ դռան ներսումը շուրջանակի. Եւ այսպէս էին սրահները, շուրջանակի պատուհաններ ներսի կողմից. Եւ դրանդիքի վերայ արմաւենիներ։
Armenian Eastern Bible 1994
Նեղ լուսամուտներ կային ինչպէս խուցերի վրայ, այնպէս էլ գաւթի ներքին դռան կամարներին՝ չորս կողմը: Նաեւ լուսամուտներ
Armenian NEA
Գաղտնի լուսամուտներ կային ինչպես խցերի վրա, այնպես էլ գավթի ներքին դռան կամարներին՝ չորս կողմը։ Նաև լուսամուտներ մյուս կամարներին՝ ներսից ու դրսից։ Կամարների վերևում՝ այս ու այն կողմերից, արմավենիներ կային։